ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Հրաժարականներ Գյումրու քաղաքապետարանում

Հրաժարականներ Գյումրու քաղաքապետարանում
22.11.2013 | 00:14

Գյումրու քաղաքապետարանում հերթական հրաժարականի դիմումն է գրել կրթության բաժնի պետ Արմեն Նախշքարյանը, ով նաև Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս է։ ՈՒշագրավ է, որ մասնագիտությամբ պատմաբան Նախշքարյանը մշտապես համարվել է Սամվել Բալասանյանի թիմի անդամ և աշխատանքի էր անցել ԳՊՄԻ ռեկտոր Վարդևան Գրիգորյանի անմիջական բարեխոսությամբ։ Քաղաքապետարանի մեր աղբյուրի պնդմամբ, հրաժարականի պատճառը Սամվել Բալասանյանի և Արմեն Նախշքարյանի միջև տարաձայնություններն են։ Չնայած այն հանգամանքին, որ վերջինս տևական ժամանակ Բալասանյանի ելույթների լավագույն խմբագրողն էր, այդուհանդերձ, ղեկավարի հետ տարաձայնություններն անհաղթահարելի են դարձել։
Հավելենք, որ վերջին շրջանում Սամվել Բալասանյանի թիմակիցները մեկը մյուսի հետևից աշխատանքից ազատվում են. քաղաքաշինության բաժնից՝ Հրայր Կարապետյանը, արտաքին կապերի և տուրիզմի բաժնի պետ Վիլենա Եղիազարյանը և նրանց շարքը համալրած Արմեն Նախշքարյանը։ Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ այլ բաժիններից ևս որոշ մասնագետներ հրաժեշտ են տվել քաղաքապետարանին։
Լուրի իսկությունը ճշտելու համար դիմեցինք Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանին, որը հերքեց Բալասանյան-Նախշքարյան տարաձայնությունների մասին տեղեկությունը՝ հավելելով, որ Նախշքարյանը մեկ տարի է աշխատել քաղաքապետարանում։ «Իր դիմումի համաձայն է ազատվել և հավանաբար ցանկացել է զբաղվել դասախոսական աշխատանքով»,- նշեց մամուլի խոսնակը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ